National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.09.2017
ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հանդիպումը ԵՊՀ-ում
1 / 4

ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը եւ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ:

Հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի առաջարկով։

Ողջունելով ներկաներին՝ Քրիստիան Վիգենինը ներկայացրել է ԵԱՀԿ ԽՎ-ի գործունեության կարեւորությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման տեսանկյունից, իր դերը՝ որպես մասնագետ, Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում։

Հատուկ ներկայացուցիչը կարեւորել է երիտասարդության հետ հանդիպումները, որոնց ընթացքում նաեւ փորձ է արվում գտնել տարածաշրջանում համընդհանուր խաղաղություն հաստատելու բանաձեւը։

Քրիստիան Վիգենինը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում առնչվել են Արցախի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ադրբեջանական, այսպես կոչված, «սեւ ցուցակին»։

ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը կարեւորել է այն հանգամանքը, որ երիտասարդների հարցերն արտահայտել են ոչ թե հայկական կողմի դիրքորոշումներն Արցախի հիմնախնդրի առնչությամբ, այլ դրանք հնչել են միջազգային իրավունքի տեսակետից։

Հերմինե Նաղդալյանի խոսքով. «Մեր հյուրի այն պնդումը, որ ժողովուրդները թշնամի չեն լինում, իրենց բարձրացրած հարցադրումներով եւս մեկ անգամ ապացուցեցին մեր երիտասարդները: Մենք չունենք թշնամանք որեւէ երկրի հանդեպ, բայց ունենք պահանջներ, եւ դրանք պետք է բավարարվեն՝ ելնելով միջազգային հարաբերությունների տրամաբանությունից: Կարծում եմ, որ հենց այս ճանապարհով մեր երիտասարդները կլուծեն մեր բոլոր խնդիրները»։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am